Նորություններ

Հայաստանում տեղադրվել է առաջին լիցքավորիչը` նախատեսված էլեկտրական մեքենաների համար

Հայաստանում տեղադրվել է առաջին լիցքավորիչը` նախատեսված էլեկտրական մեքենաների համար

Հայաստանում տեղադրվել է էլեկտրական մեքենաների համար նախատեսված առաջին լիցքավորիչը։

Մինչև վերջերս էլեկտրական մեքենա ասելիս բոլորը պատկերացնում էին փոքրիկ, դանդաղաշարժ մեքենա, որը բենզինի փոխարեն էլեկտրաէներգիա է օգտագործում:

Սակայն Տեսլա ավտոարտադրող ընկերությունը փոխեց բոլորիս պատկերացումները՝ պարզվեց էլեկտրական մեքենաները կարող են լինել հարմարավետ, շքեղ և արագընթաց։

Տեսլա ընկերության կողմից ներկայացվող Model S և ModelX ը 100 կմ  ժամ արագության հասնում են 2.5-2.9  վարկյանում, մեկ լիցքավորմամբ անցելով մինչև 480 կմ տարածություն։ Մեքենաների գները սկսում են համապատասխանաբար 69000$ և 81000 $ից։

Տեսլա ընկերության հիմնադիր Էլոն Մասկը կանխատեսում է , որ 2027 թվականին աշխարհի բոլոր ավտոմեքենաների 50%-ը լինելու են էլեկտրական շարժիչով։ Շատ համարձակ հայտարարություն է, ցանկացած ուրիշի պարագայում նույնիսկ ծիծաղելի, բայց ոչ բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար  Էլոն Մասկի։

2017թ-ի Մարտի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվում էր  13.9 միլիարդ դոլար , դարձնելով նրան  աշխարհի 80-րդ ամենահարուստ մարդը:

12 տարեկանում նա ինքնուրույն սովորեց ծրագրավորում, ստեղծեց վիդեոխաղ , որը վաճառեց 500 դոլարով։ Դա նրա առաջին , բայց ամենևին  ոչ վերջին հաջող ձեռնարկատիրական գործունեությունն  էր։

1995-ին, հորից վերցրած 28000 դոլար կապիտալով,  նա եղբոր հետ ստեղծեց  Zip2 ծրագիրը, որը առցանց քաղաքային ուղեցույց էր թերթերի համար։ 4 տարի հետո  ծրագիրը վաճառեցին 307 միլիոն դոլարով։

Նույն տարում նա հիմնադրեց X.com ընկերությունը, որը հետագայում միաձուլվելով մեկ այլ ընկերության հետ վերանվանվեց PayPal , բոլորիս հայտնի առցանց դրամական փոխանցումներով զբաղվող ընկերությունը։ 2002 թվականին e-bay-ը ձեռք բերեց PayPal-ը ոչ ավել որ պակաս 1,5 միլիարդ դոլարով։

Այժմ Էլոն Մասկը Հիմնադիր է Tesla, SolarCity, SpaceX և մի շարք այլ ընկերություններում։

 

Space Xը աշխարհում հրթիռային շարժիչների խոշորագույն մասնավոր արտադրողն է։ Մասկի նպատակն է նվազեցնել տիեզերական տրանսպորտի ծախսը մոտ 10 անգամ։ 2011 թվականի հարցազրույցում նա ասել է, որ հույս ունի, որ մարդկանց կուղարկի Մարս 10-20 տարվա ընթացքում։ Նա նաև առաջարկում է դանդաղաշարժ ինքնաթիռները փոխարինել հրթիռներով՝ հավաստիացնելով, որ երկգրագնդի ցանկացած կետից մյուսը հասնելը կտևի առավելագույնը 2 ժամ։

SolarCity-ն ստեղծում է արևային մարտկոցներից կազմված տանիքներ և, ըստ Էլոն Մասկի, մոտակա  40-50 տարում  բոլոր տները Ամերիկայում կունենան արեւային տանիք:

 

Իսկ ի՞նչով է զբաղվում հանրահայտ բիզնեսմենը երբ ձանձրանում է) Մտածում է՝ ինչպես աշխարհը ազատել խցանումներից: Մասկն առաջարկում է խցանումներից ազատվելու և ժամանակը խնայելու իր եղանակը՝ փորել ստորգետնյա թունելներ, որտեղ ավտոմեքենաները կկարողանան տեղաշարժվել 200կմ ժամ արագությամբ, թերահավատորեն մոտենալով  բոլոր կանխատեսումներին, որ ապագայում մարդիկ տեղաշարժվելու են թռչող մեքենաների միջոցով, նա դրույք է անում  ստորգետնյա թունելների վրա։ Մասկի հիմնած  The Boring Company -ն 2017թ հունիսին վերջացրեց Լոս Անջելոսի տակ կառուցվող թունելի առաջին սեկցիան։


Արդյո՞ք կիրականանան Իլոն Մասկի համարձակ պլանները, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մի բան միանշանակ է, նա իր տեղն է գրավել աշխարհը փոխողների մեջ  Բիլ Գեյթսի և Սթիվ Ջոբսի նման հանճարների կողքին։

 

Իսկ մենք կարող ենք հետևել Մասկի խորհրդին՝ հաջող ներդրում անել իր ընկերություններից մեկում և սպասել Մարս ուղևորվելու մեր հերթին)

Plus
Share