Նորություններ

Ցեմենտի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Ցեմենտի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

2019 թվականի ապրիլի 19-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով ցեմենտի ներմուծման համար այսուհետ կիրառվելու է պետական տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22,000 դրամի չափով։

Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, տուրքը չի գործելու:

Նախագծին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 42-ը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը,  որի ղեկավարն է «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը և Լուսավոր Հայաստան խմբակցությունները դեմ քվեարկողներից են եղել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մերժել օրենքի նախագիծը և նախաձեռնել քննարկումներ ու լսումներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ցեմենտի հետ միասին պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա:

 

Հղում՝ panarmenian.net

            armenpress.am

 

Plus
Share