Նորություններ

2019 Հարկային օրենսգիրք - 5 փոփոխություն (մաս չորրորդ)

2019 Հարկային օրենսգիրք - 5 փոփոխություն (մաս չորրորդ)

2019 թվականի հունիսի 29-ից ուժի մեջ մտնող`  ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018թ.-ի հունիսի 21-ի N338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը (այսուհետ այս համատեքստում՝ Օրենք) հանրությանը ավելի հասանելի դարձնելու և առաջիկա փոփոխություններին պատրաստելու համար Իմպրես ընկերությունը առանձնացրել է կարևոր փոփոխությունները և ձեզ կներկայացնի առաջիկա հոդվածներում։

 

Ստորև ներկայացված է կարևոր փոփոխությունների չորրորդ մասը,: Նախորդ մասերը կարող եք կարդալ այս հղումներով՝ մաս առաջին, մաս երկրորդ, մաս երրորդ:

 

1. Ընտանեկան ձեռնարկատիրության շեմը 29.06.19-ից սկսած 18 մլն-ից դարձել է  24 մլն դրամ: Ընդ որում, մինչև 28.06.19-ը ներառյալ 2019թ.-ի ընթացքում 18 մլն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019-ի ընթացքում այլևս չեն կարող վերականգնել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակը:  / Օրենքի 46-րդ հոդված/

2. 2020թ.-ի հունվարի 1-ից շրջանառության հարկի հաշվարկման նպատակով ձեռքբերումների հանրագումարում կներառվի նաև ակցիզային հարկի գումարը:   /Օրենքի 44-րդ հոդված/

3. 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած այն շրջանառության հարկ վճարողները, ովքեր Օրենսգրքի 84 հոդվածի 1-ին մասի 1-ին և/կամ 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով ակցիզային հարկ վճարող են համարվում, մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պետք է ներկայացնեն նաև ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ:  / Օրենքի 45-րդ հոդված/

4. Ակցիզային հարկով հարկման բազան 01.01.20թ.-ից սկսած կհամարվի ապրանքի քանակը / ծավալը՝ արտահայտված Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված չափման բնաիրային միավորներով: Գործող Օրենսգրքի համաձայն՝  ակցիզային հարկով հարկման բազան կամ ապրանքի քանակ / ծավալն է (ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափերի դեպքում), կամ ապրանքի արժեքը (հարկի տոկոսային դրույքաչափի դեպքում):
Օրենսգրքի 88-րդ հոդվածն իր հերթին ենթարկվել է փոփոխության: Այն է. եթե նախկինում ըստ ապրանքների ԱՏԳԱԱ ծածկագրերի սահմանված էին ակցիզային հարկի տոկոսային և հաստատգրված դրույքաչափեր, ապա փոփոխությունից հետո 88-րդ  հոդվածի 1-ին մասով սահմանվում են միայն հաստատագրված դրույքաչափեր: 88-րդ  հոդվածի 2-րդ մասով ավելանում են նաև ակցիզային հարկի հաշվարկման գործակիցներ՝ 2020թ.-ից 2023թ.-ը ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար: Հաստատագրված դրույքաչափի և համապատասխան գործակցի արտադրյալով էլ հաշվարկվելու է ակցիզային հարկը:/ Օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներ /

5.  2020թ.-ի հունվարի 1-ից ուժը կկորցնի Օրենսգրքի 86-րդ հոդվածը, որտեղ սահմանված են ակցիզային հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները:  / Օրենքի 2-րդ հոդված/

 

Plus
Share