News

Շրջանառության հարկի շեմը կրկին 115 մլն դրամ։ Օրենքը կունենա հետադարձ ուժ, սակայն ոչ բոլորի համար

Շրջանառության հարկի շեմը կրկին 115 մլն դրամ։ Օրենքը կունենա հետադարձ ուժ, սակայն ոչ բոլորի համար

«Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ։ Օրենքը կունենա հետադարձ ուժ, այսինքն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու պայմանով,  սակայն մի վերապահում կա նախագծում, եթե օրենքը ուժի մեջ մտնելու պահին հարկ վճարողը դեռևս չի հատել 58,35 մլն դրամի շեմը , ապա նրա համար շեմը դառնում է 115 մլն դրամ, իսկ բոլոր նրանք, ովքեր օրենքը ուժի մեջ մտնելու դրությամբ գերազանցել են 58,35 մլն դրամի շեմը, նրանց չենք վերականգնում շրջանառության հարկի վճարողի կարգավիճակում»,- այս մասին 2019թ․ Ապրիլի 01-ին կայացած ԱԺ տնտեսական հարցերի մշտ. հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

«Հիմնավորումը հետևյալն է, որ տվյալ ընկերությունները,  հատելով շեմը և դառնալով  ԱԱՀ վճարողներ, արդեն իսկ իրենց հաճախորդներին դուրս են գրել հարկային հաշիվներ , որի մեջ առանձնացրել են ԱԱՀ՝ հնարավորություն տալով դիմացի կողմին կատարել ԱԱՀ հաշվանցումներ, հետևաբար, եթե մենք նրանք վերականգնենք շրջանառության հարկի համակարգում , մենք խնդիրներ կստեղծենք դիմացի կողմի համար»,- նշեց Պողոսյանը։ 

 

ԱԺ տնտեսական հարցերի մշտ. հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը ամբողջությամբ կարող եք դիտել հղումով։

Plus
Share