News

ՊԵԿ նոր նախագահ նշանակվեց

ՊԵԿ նոր նախագահ նշանակվեց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:

 

Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին գործունեության համար  և շնորհավորեց ՊԵԿ նորանշանակ նախագահին:

Վարդան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իր դիմումն ընդունելու և աշխատանքից ազատելու համար: Ըստ Հարությունյանի, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում եկամուտների հավաքագրումը պետական բյուջեում նախատեսվածից ավելի է 14 մլրդ դրամով: 

 

Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանյանի համառոտ կենսագրությունը՝

 

 

Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երևանում։

Կրթությունը

1993թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Մասնագիտությունը՝ ֆինանսներ և վարկ

Որակավորումը՝ տնտեսագետ

Գիտական կոչումը՝ տնտսագիտության թեկնածու

 Աշխատանքային փորձը

1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ

2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար

2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկե­րու­թյան կողմից մատուցվող հաշվապահական և հարկային հետևյալ ծա­ռա­յու­թյուն­ների մա­տուց­ման աշխատանքների ղեկավար և/կամ անմիջական մաս­նակից․

2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու

2004թ. առ այսօր- ՀՀ տար­բեր բուհերում («Հա­յաստանում ֆրան­սիական համալ­սա­րան», «Հաշվա­պահ­ների ուսուց­ման միջազգային կենտ­րոն» հիմ­նա­դրամներում, Երևանի պե­տա­կան համալ­սարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դա­սա­խոս

2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի։

 

Աղբյուրը՝ https://armenpress.am/arm/news/933822.html

http://iravaban.net/147556.html

Plus
Share