News

Փաստաբանների եւ հաշվապահների եկամուտները չեն հարկվի

Փաստաբանների եւ հաշվապահների եկամուտները չեն հարկվի

<<Փաստաբանների եւ հաշվապահների եկամուտները չեն հարկվի>> ,-Փետրվարի 13-ին ԱԺ-ում  այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի՝ հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող  հարցին: Պատգամավորը մասնավորապես նշեց, որ իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող անձնաց նկատմամբ հարկային բեռը 4-6 անգամ ավելացնելը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել:

«Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը համապատասխան ծրագրային ապահովում չունի, որպեսզի կարողանա իրականացնել այդ հարկային վարչարարությունը: Այսինքն՝ մենք անիմաստ կվիճենք մեր հարգելի հայրենակիցների հետ, բայց այսպես, թե այնպես, մենք նրանց նկատմամբ օրենքի կիրառումն ապահովող լծակներ չենք ունենա: Կստացվի, որ օրենքում մենք կգրենք, որ նրանք պետք է ինչ-որ չափով հարկ վճարեն, իսկ իրականում նրանք կշարունակեն այնքան վճարել, որքան հիմա են վճարում կամ ավելի քիչ», – խոստովանեց Նիկոլ Փաշինյանը:

 

Հղումը ՝ news.am կայք

Plus
Share