News

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվողների շրջանակը կընդլայնվի

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվողների շրջանակը կընդլայնվի

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքի նախագիծը։ 

Օրենքի նախագծով ընդլայնվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, ովքեր կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` ներառելով ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման եւ մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարող, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնողներին։

 

Հղումը՝ www.parliament.am

Plus
Share