News

ՀՀ Կառավարության աջակցության հերթական ծրագիրը

ՀՀ Կառավարության աջակցության հերթական ծրագիրը

Կոռանավիրուսի տնտեսական ազդեցության հետևանքները մեղմացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Աջակցությունը լինելու է միանվագ:

Վարձու աշխատողների մասով, ում միջին աշխատավարձը գերազանցել է 68,000 ՀՀ դրամը, այն կազմելու է աշխատողի Հունվար և Փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսը բայց ոչ պակաս քան 68,000 ՀՀ դրամը և ոչ ավել քան 136,000 ՀՀ դրամը:

Անհատ ձեռներեցի պարագայում այն կլինի տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի 4-րդ եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 136,000 ՀՀ դրամը:

Հղում՝ ՀՀ կառավարության որոշումներ

Plus
Share