News

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար ՊԱՐՏԱԴԻՐ պայման է համարվում Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը:

Բոլոր կազմակերպությունները, որոնք բավարարում են ներքոնշյալ պահանջներին

ա)նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 115.0 մլն դրամը

բ) չեն հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող և (կամ) ներմուծող

գ) չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, խաղատուն, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական ընկերություն, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպություն

դ ) չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ
և որոնց

ե) առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանումՀՀ այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին,

զ) առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը), կամ պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը), որը հարկային մարմին է ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի գործունեություն չի իրականացնում. չի պատկանումանհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է ՀՀ այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը), է) առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին չի պատկանումՀՀ այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).

Taxservice.am կայքում արդեն պատրաստ է հայտարարության նոր ձևը: Հայտարարության ներկայացման վերջնաժամկետը՝ փետրվարի 20-ը: Հայտարարության համարը՝ 131:

(Հայտարարությունը հնարավոր է հանձնել նաև թղթային տարբերակով)

Plus
Share