News

Հարկային բարեփոխումների ճանապարհին

Հարկային բարեփոխումների ճանապարհին

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում   փոփոխությունների շուրջ առաջարկություններին ու տարբերակներին, ինչպես նաև դրանց՝ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: 

 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը,   ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը: 

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Plus
Share