Հայաստանում տեղադրվել է առաջին լիցքավորիչը` նախատեսված էլեկտրական մեքենաների համար
Հայաստանում տեղադրվել է էլեկտրական մեքենաների համար նախատեսված առաջին լիցքավորիչը։
Մինչև վերջերս էլեկտրական մեքենա ասելիս բոլորը պատկերացնում էին փոքրիկ, դանդաղաշարժ մեքենա, որը բենզինի փոխարեն էլեկտրաէներգիա է օգտագործում:
Սակայն Տեսլա աավտոարտադրող ընկերությունը փոխեց բոլորիս պատկերացումները, պարզվեց էլեկտրական մեքենաները կարող են լինել հարմարավետ, շքեղ և արագընթաց։
Տեսլա ընկերության կողմից ներկայացվող Model S և ModelX ը 100 կմ ժամ արագության հասնում են 2.5-2.9 վարկյանում, մեկ լիցքավորմամբ անցելով մինչև 480 կմ տարածություն։ Մեքենաների գները սկսում են համապատասխանաբար 69000$ և 81000 $ից։
Տեսլա ընկերության հիմնադիր Էլոն Մասկը կանխատեսում է , որ, 2027 թվականին աշխարհի բոլոր ավտոմեքենաների 50%-ը լինելու են էլեկտրական շարժիչով։ Շատ համարձակ հայտարարություն է, ցանկացած ուրիշի պարագայում նույնիսկ ծիծաղելի, բայց ոչ բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար Էլոն Մասկի։
2017թ-ի Մարտի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվում էր 13.9 միլիարդ դոլար , դարձնելով նրան աշխարհի 80-րդ ամենահարուստ մարդը:
12 տարեկանում նա ինքնուրույն սովորեց ծրագրավորում, ստեղծեց վիդեոխաղ , որը վաճառեց 500 դոլարով։ Դա նրա առաջին , բայց ամենևին ոչ վերջին հաջող ձեռնարկատիրական գործունեությունն էր։
1995-ին, հորից վերցրած 28000 դոլար կապիտալով, նա եղբոր հետ ստեղծեց Zip2 ծրագիրը, որը առցանց քաղաքային ուղեցույց էր թերթերի համար։ 4 տարի հետո ծրագիրը վաճառեցին 307 միլիոն դոլարով։
Նույն տարում նա հիմնադրեց X.com ընկերությունը, որը հետագայում միաձուլվելով մեկ այլ ընկերության հետ վերանվանվեց PayPal , բոլորիս հայտնի առցանց դրամական փոխանցումներով զբաղվող ընկերությունը։ 2002 թվականին e-bay-ը ձեռք բերեց PayPal-ը ոչ ավել որ պակաս 1,5 միլիարդ դոլարով։
Այժմ Էլոն Մասկը Հիմնադիր է Tesla, SolarCity, SpaceX և մի շարք այլ ընկերություններում։
Space Xը աշխարհում հրթիռային շարժիչների խոշորագույն մասնավոր արտադրողն է։ Մասկի նպատակն է նվազեցնել տիեզերական տրանսպորտի ծախսը մոտ 10 անգամ։ 2011 թվականի հարցազրույցում նա ասել է, որ հույս ունի, որ մարդկանց կուղարկի Մարս 10-20 տարվա ընթացքում։ Նա նաև առաջարկում է դանդաղաշարժ ինքնաթիռները փոխարինել հրթիռներով՝ հավաստիացնելով, որ երկգրագնդի ցանկացած կետից մյուսը հասնելը կտևի առավելագույնը 2 ժամ։
SolarCity-ն ստեղծում է արևային մարտկոցներից կազմված տանիքներ և ըստ Էլոն Մասկի մոտակա 40-50 տարում բոլոր տները Ամերիկայում կունենան արեւային տանիք:
Իսկ ի՞նչով է զբաղվում հանրահայտ բիզնեսմենը երբ ձանձրանում է) Մտածում է՝ ինչպես աշխարհը ազատել խցանումներից) Մասկն առաջարկում է խցանումներից ազատվելու և ժամանակը խնայելու իր եղանակը՝ փորել ստորգետնյա թունելներ, որտեղ ավտոմեքենաները կկարողանան տեղաշարժվել 200կմ ժամ արագությամբ, թերահավատորեն մոտենալով բոլոր կանխատեսումներին, որ ապագայում մարդիկ տեղաշարժվելու են թռչող մեքենաների միջոցով, նա դրույք է անում ստորգետնյա թունելների վրա։ Մասկի հիմնած The Boring Company -ն 2017թ հունիսին վերջացրեց Լոս Անջելոսի տակ կառուցվող թունելի առաջին սեկցիան։
Արդյո՞ք կիրականանան Իլոն Մասկի համարձակ պլանները, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մի բան միանշանակ է, նա իր տեղն է գրավել աշխարհը փոխողների մեջ Բիլ Գեյթսի և Սթիվ Ջոբսի նման հանճարների կողքին։
Իսկ մենք կարող ենք հետևել Մասկի խորհրդին՝ հաջող ներդրում անել իր ընկերություններից մեկում և սպասել Մարս ուղևորվելու մեր հերթին)