News

Աջակցություն` նվազագույն աշխատավարձի չափով:Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառում։

Աջակցություն` նվազագույն աշխատավարձի չափով:Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառում։

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակում աջակցության տրամադրման կարգը:

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։

Նշված անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։

Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ քարտին փոխանցելով: Այսինքն դա չի կատարվելու բանկերի միջոցով:

Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝

- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
հանրային սննդի ծառայություններ.
-զբոսաշրջային ծառայություններ.
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
-կինոթատրոնների գործունեություն.
- լուսանկարչության բնագավառում գործունեություն.
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
- կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
- խաղատների գործունեություն։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում https://dimum.ssa.am/ կայքում։

 

Մանրամասները՝ տեսանյությում

Plus
Share