News

300 մլն դրամի խախտում - ՊԵԿ-ի հերթական բացահայտումը

300 մլն դրամի խախտում - ՊԵԿ-ի հերթական բացահայտումը

2013-2017 թվականներին իրականացրած գործունեության ընթացքում «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ - ն պետական բյուջե է վճարել ընդամենը՝ 3 միլիոն 527 հազար դրամ գումար, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն ընկերության ղեկավարությունը դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման: Պարզվել է նաև, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:

Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական և դատավարական գործողություններ:

 

Առավել մանրամասն նյութի հետ կարող եք ծանոթանալ այսեղ

Plus
Share