News

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն (մաս երրորդ)

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն (մաս երրորդ)

1․ Կիրառվելու են հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ (տարի)

(Հոդված 121)

Նախկինում հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքով

 

2․ Մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած), մինչև տվյալ հարկային տարին սկսվելը, հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած  առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ կարող է հարկային մարմին  ներկայացրել հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.

(Հոդված 254, կետ 1, ենթակետ 5, 6, 7)

Նախկինում գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը պետք է ներկայացներ շրջ․ հարկի հայտարարություն մինչև փետրվարի 20-ը, հակառակ դեպքում տարվա ընթացում գործունեությունը վերսկսելու դեպքում ավտոմատ ընկնում էր  հարկման ընդհանուր դաշտ։

 

3․ Հաշվապահական հաշվառման գործունեությունը շրջանառության հարկով հարկման ենթակա գործունեություն է:

(Հոդված 254, կետ 3, ենթակետ 3)

Նախկինում՝ միայն հարկման ընդհանուր դաշտով

 

4․ Հարկային մարմինը արտոնագիրը տրամադրում է նաև էլ. Եղանակով

(Հոդված 275, կետ 6)

 

  • 5․ Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

(Հոդված 126, կետ 1)

Նախկինում վերջնաժամկետ սահմանված չէր

Plus
Share