News

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն (մաս երկրորդ)

2018 հարկային օրենսգիրք -5 փոփոխություն (մաս երկրորդ)

1. Շահութահարկի հաշվարկը ներկայացվում և վճարումը կատարվում է մինչև հաջորդ հարկային տարվա ապրիլի 20-ը

(Հոդված 134, կետ 1,Հոդվ․ 135 կետ 1)

Նախկինում Հաշվարկը ներկայացվում էր մինչև ապրիլի 15-ը, վճարումը կատարվում էր մինչև ապրիլի 25-ը:

2. Շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար վճարվում է մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը, նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20%-ի չափով

(Հոդված 135, կետ 1)

Նախկինում կանխավճարները վճարվում էին մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը 18,75% չափով

3. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:

(Հոդված 134, կետ 2)

Նախկինում հաշվարկը ներկայացվում էր տարեկան մեկ անգամ՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը։

4. Հարկային գործակալները  հաշվարկված և պահված շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

(Հոդված 136, կետ 2)

Նախկինում ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:

5. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ  հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ:

(Հոդված 156, կետ 5)

Նորություն

Plus
Share